Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների մասնակցությունը սննդի որակի փորձագիտական գնահատման գիտաժողովին
2017 թվականի փետրվարի 21-ից 23-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի Սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի սննդամթերքի փորձարկման, Ձգաբանական փորձաքննությունների բաժնի ձգաբանական փորձարկումների հավատարմագրված լաբորատորիաների փորձագետները և Որակի ապահովման բաժնի մասնագետը վերապատրաստման նպատակով մասնակցել են եռօրյա գիտաժողովին, որը կազմակերպել էր Երևանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Գերմանիայի Դաշնային հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) կողմից։
Գիտագործնական սեմինարը բաղկացած էր երեք մասից և նվիրված էր ժամանակակից փորձարկման մեթոդներին և սարքերի տրամաչափարկմանը, որոնք կիրառվում են փորձարկում իրականացնելու ընթացքում գինու, ձկնարտադրության, չորամրգերի և բնական հյութերի արտադրության ոլորտում։
Հայաստանում անցկացված գիտագործնական սեմինարի նպատակն էր իրազ դարձնել ինչպես սնունդ արտադրող կազմակերպություններին, այնպես էլ կառույցներին, որոնք ունեն սննդամթերքի որակի վերահսկողության համապատասխան գործառույթներ այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման հետ և ներկայումս իրականացվում են Եվրոպական Միության Անդամ պետություններում /Գրերմանիայի դաշնային հանրապետության օրինակի հիման վրա/։
Սեմինարի նպատակն էր ստեղծել պայմաններ արտահանման կայուն զարգացման համար, մասնավորապես՝ սննդամթերքի, և հատուկ ուշադրություն հատկացնել այն մեթոդներին և տեխնոլոգիաներին, որոնք թույլ են տալիս ապահովել սննդամթերքների որակական նորմերը և ստանդարտները Եվրամիության (ԵՄ) պահանջներին համապատասխան՝ վերջնական արտադրանքի սերտիֆիկացման համար։
Անհրաժեշտ է ընդգծել մի շարք զեկույցներ, որոնք ներկայացված էին ինչպես արտասահմանից հրավիրված փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների առաջատար մասնագետների կողմից, որոնք վերաբերում են չափումների միասնականության ապահովմանը, չափագիտական աջակցության արտադրության զարգացմանը, արտադրանքի բնութագրերի որակական վերլուծություն կազմակերպմանը, անցկացմանը և չափմանը։ Հակիրճ ներկայացվել է նաև ԵՄ պահանջները քննարկվող արտադրանքի որակի վերաբերյալ և վերլուծությունների արդյունքների հիման վրա հայկական ընկերություններն իրենց պատրաստակամություն են հայտնել սննդամթերք արտահանել ԵՄ երկրներ:
Կոնստրուկտիվ և անկաշկանդ մթնոլորտում ներկայացված ամեն մի զեկույցից հետո հարց ու պատասխանի տեսքով տեղի են ունեցել քննարկումներ։
Յուրաքանչյուր երեք սեմինարում ներկայացվել են ինչպես խնդրի բացահայտման վերլուծությունները, այնպես էլ սննդի որակի համեմատական վերլուծությունները, որոնք արտադրված են Հայաստանում և համեմատված են եվրոպական բրեդնների հետ։
Սեմինարի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Հավատարմագրման ազգային մարմնին ցուցաբերած աջակցության սեմինարի կազմակերպման գործում՝ նշելով սեմինարի արդիականությունը և գիտագործնական կարևորությունը Եվրամիության շուկայի համար Հայաստանում արտադրված սննդի առաջխաղացման հարցում։
28 Դեկտեմբեր 2016